Լուսնի խավարում




Լուսնի խավարումը շատ գեղեցիկ տեսարան է,որը կարելի է տեսնել Երկրի ցանկացած կետից
Իսկ ինչքա՞ն է տևում Լուսնի խավարումը:Լուսնի խավարումը տևումէ այնքան,որքան ժամանակում այն անցնում է Երկրի ստվերի միջով:
Սովորաբար խավարման ժամանակ լուսինը մուգ կարմիր երանգներ է ստանում:



Կան շատ առասպելներ Լուսնի խավարման մասին,օրինակ եգիպտացիները կարծում էին,որ լուսնի խավարումը ոչ այլ ինչ է, քան խոզ, որը որոշ ժամանակով կուլ է տալիս լուսինը։
Ուրիշները կարծում էին,որ Լուսինը կուլ էին տալիս այլ կենդանիներ:Օրինակ Մայաներն ասում էին,որ Լուսինը կուլ է տալիս հովազը,կամ եռոտանի դոդոշը՝ Չինաստանում:
Հետաքրքիր է չէ՞:

Կային նաև որոշ քաղաքակրթություններ, որոնք հավատում էին, որ կարող էին խանգարել վիշապին, որ կծի Լուսինը՝ զանգերը ղողանջելով։ 19-րդ դարում` Լուսնի խավարման ժամանակ չինական նավատորմը այդ հավատքի պատճառով հրդեհել է իր հրետանին։


Հեղինակ`Բրսոյան Տաթևիկ

Комментарии