Այս հարցը միանշանակ ունի դրական պատասխան, քանի որ ժամանակակից գերզարգացած տեխնոլոգիաները հնարավորություն են տալիս ստեղծել այնպիսի միջավայր, որ երկրացին կարողանա ճամփորդել։ Շուտով Լուսին թռչելը կարծես թե կդառնա «ջրի ճանապարհ», երբ մարդը գումարային ուղիներ ունենալու եւ առողջական ոչ մի խնդիր չունենալու դեպքում, կկարողանա ճանապարհորդություն կատարել դեպի Լուսին, ճամփորդել Լուսնով մեկ եւ մեկ տարին լռանալուց հետո, ավարտելով դեպի Լուսին իր ճանապարհորդությունը, ետ վերադառնալ Երկրր. Իհարկե, այդ ճանապարհորդությունը թանկ արժե ՝ մոտ 20 միլիոն դոլար. Սակայն փաստը մնում է փաստ. Լուսինը մարդու ժամանակավոր բնակության համար հարմար մոլորակ է. Իսկ Մարսի հարցում մի փոքր խնդիրը այլ է , քանի որ Արեգակից եկող ճառագայները, անընդհատ ընկնող երկնաքարերը մի փոքր բարդություններ են ստեղծում մարդու բնակության համար: Սակայն գիտությունը այդ խնդրի լուծումը ևս ունի: Մարդ արարածը Մարսում պետք է պատնեշավորված լինի հայելային թափանցիկ հագուստով, որը ներկված կլինի քիմիական նյութերով: Դա Մարսում կօգնի մարդուն պաշտպանել Արեգակից եկող ճառագայթներից: Իսկ մարդը Մարսի վրա պետք է ապրի հողի մեջ փորված փոսերում, որը փորված կլինի մարդկանց կողմից Մարս ուղարկված հատուկ սարքավորումների միջոցով: Իսկ այդտեղ մարդու հիմնական սնունդը պետք է կազմեն պահածոները և բուսական կերակուրները: Այդպիսի ճամփորդությունը բնականաբար ռիսկային է և կարող է ի կատար ածվել երկու տասնամյակ անց: Արդյո՞ք հնարավոր է մարդու մշտական բնակեցումը կարմիր մոլորակում: Այս հարցը իր լիարժեք պատասխանը կստանա, երբ 2021 թվականին Իլոն Մասկը իր բուն գործողությունները կիրականացնի Մարս մոլորակի վրա իր ստեղծած սարքավորումների միջոցով: Իր վերջին հարցազրույցում Մասկը նշեց. «Մարդու մշտական բնակությունը, անշուշտ, հնարավոր է Մարսում, միայն նա կենթարկվի մուտացիայի»: Հարցազրույցից հետո այդ արտահայտությունը բազմիցս դարձավ շատ կենսաբանների օրակարգային հարց, և նրանք եկան այն եզրահանգման, որ Մարսում Արեգակի ճառագայթներից մարդու մարմնի մազածածկույթը կտարածվի այնքան, որ կծածկի նույնիսկ դեմքը, մարդը կդառնա ավելի թիկնեղ ու բարձրահասակ, ողնաշարը մի փոքր թեքություն կստանա, ստորին ծնոտը բավականին ետ կգնա,վերին ծնոտը առավելություն կստանա,իսկ աչքերն էլ կփոքրանան: Այսինքն ՝ մարդը ամբողջովին կստանա նախամարդու կերպարանք, ինչը նույնպես ապացույց է ստեղծում Մարսի և Երկրի կյանքերի նմանության մասին: Իսկ թե ինչ նպատակներ ունի Իլոն Մասկը Մարսի վրա կյանք ստեղծելու և այն Երկրի մոլորակի գաղութը դարձնելու վերաբերյալ, կպատմեմ իմ հաջորդ փոթերից մեկում: Իսկ դու կցանկանայի՞ր Մարսում ապրել:
Հեղինակ ` Հայդարցյան Արամ
Комментарии
Отправить комментарий