![](https://1.bp.blogspot.com/-79o8m_V8kUQ/XHlDC9lGV-I/AAAAAAAAAGs/ipjdU96I10copm-A1QcEcGmZYP0kxEYSQCLcBGAs/s640/Nebulus.png)
Ազատությունը յուրաքանչյուր տիեզերական մարմնի ձգտումն է, այն դրսևորվում նաև մարդու կամ մոլորակների մոտ: Պատմությունը ցույց է տալիս, որ ազատություն համար մղվող պայքարը հաճախ սկսվում և ավարտվում է պատերազմով: Վերջինս նաև միջոց է հանդիսացել Երկրի անկախացման համար: Այն, որ եղել է երկարատև պատերազմ Մարսի և Երկրի միջև և այն, որ Մարսը եղել է գերզարգացած մոլորակ, իսկ Երկիրը ՝ նրա ապստամբած գաղութը, շատ գիտնականների կողմից դարձել է անհերքելի փաստ: Պատերազմի վկայության մասին խոսում է Բերմունդյան Եռանկյունին,միջուկային գաղութ լինելու մասին խոսում է Մարիանյան իջվածքը և մագնիսական անոմալիաներ ունեցող Երկրի շատ վայրեր: Իսկ այն, որ Երկիրը եղել է հզորացած և ապստամբած գաղութ, գիտնակնները փաստարկում են Մարսի ուղեծրային շեղումը և երկնաքարերի թիրախ դառնալը: Ըստ գիտնականների` այդպիսի հետևանքները պայմանավորված են Երկրի նախահարձակ լինելու հետևանքով: Պատերազմի վերջնական արդյունքում էլ մարսեցիները տեղափոխվեցին այլ մոլորակ, իսկ Երկիրը Մարսի գաղութային մոլորակից դարձավ անկախ մոլորակ: Իսկ պատերազմի պայթյունների միջակայքում էլ ստեղծվել է այնպիսի միջավայր, որ գաղութարար մարսեցիների մահացած բջիջներից ծնվել է այսօրվա երկրացի մարդը: Իսկ Մարսի բնակիչները որոշեցին տեղափոխվել նորածնվող մոլորակ, իսկ մյուս մասը հեռացավ այլ գալակտիկա: Իսկ ապագայում արդյո՞ք կլինի պատերազմ երկու հարևան մոլորակների միջև: Նաստրադամուսը գրում է. «Մարսի և Երկրի միջև պատերազմը կվերսկսվի ՝ հանուն իշխանության: Պատերազմից շատ արհավիրքներ դուրս կգան,և ամբողջ Արեգակնային համակարգը կցնցվի»: Շատ ուսումնասիրողների պնդմամբ ՝ Մարսեցիները այլ մոլորակներից պարբերաբար հետախուզական օդակայաններ (ՉԹՈ) են ուղարում Երկիր և ուսումնասիրություններ կատարում: Նրանց նպատակը Երկրի քայլերին հետևելն է, Մարսի գաղութացման ճանապարհը խաթարել և հետագայում պատերազմի միջոցով հասնել ռևանշի: Փոխադարձ դրան ՝ Երկիր մոլորակը ոչինչ չի կարողանում անել մարսեցիների մասին որևէ տեղեկություն ունենալու համար: Շատ հնարավոր է, որ Երկրից ուղարկվող տիեզերանավերի անհետացումը կապված է հենց մարսեցիների գործունեության հետ. նրանք պարզապես չեն ուզում,որ Մարսը ՝ իրենց հայրենի մոլորակը, դառնա երկրացիների գաղութը: Պատերազմը անխուսափելի է, իսկ ըստ մոտավոր հաշվարկի այն կսկսվի և կավարտվի մոտ 2200-2400 թվականներին: Իսկ միգուցե այդ պատերազմն արդեն սկսվե՞լ է…
Հեղինակ ` Հայդարցյան Արամ
Комментарии
Отправить комментарий