Ինչպես նշել էի, Օրիոնի համաստեղությունը երկնակամարի ամենապայծառ ու գեղեցիկ համաստեղություններից մեկն է, և պատահական չէ, որ հին ժողովուրդները նրա հետ կապված շատ առասպելներ էին հյուսում։ Այսպես օրինակ, հին Եգիպտոսում հավատում էին, որ Օրիոնում է ապրում եգիպտացիների սիրելի աստված Օսիրիսի հոգին։
Ըստ հին հունական մի ավանդազրույցի Օրիոնը հսկա-որսորդ էր, ում ագահ լինելու համար աստվածները զրկում են տեսողությունից։ Նա օգնություն է խնդրում արևի աստված Հելիոսից, սակայն աստվածների անեծքն ավելի հզոր է դուրս գալիս։
![]() |
Նկարը` i.pinimg.com
|
Մեկ այլ հունական առասպել պատմում է Օրիոնի և Արտեմիսի սիրո մասին: Հիշում ես չէ՞ Օրիոնի ու Արտեմիսի բարեկամության մասին։
Արտեմիսը ոչ միայն որսի, այլ նաև լուսնի աստվածուհին էր։ Շուտով նա այնքան տարվեց իր նոր սիրելիով Օրիոնով, որ մոռացավ լուսնին։ Դա դուր չեկավ Արտեմիսի երկվորյակ եղբորը` Ապոլոնին, և նա որոշեց ազատվել Օրիոնից։
Մի անգամ երբ քույր ու եղբայր զբոսնելիս են լինում, Ապոլոնը ծովում նկատում է Օրիոնին և Արտեմիսին առաջարկում նետահարել ծովային հրեշին։ Արտեմիսը ոչինչ չկասկածելով սպանում է «հրեշին»։ Շուտով ալիքները ափ են բերում Օրիոնի անշնչացած մարմինը։ Այսպես Ապոլոնն ազատվում է Օրիոնից հենց Արտեմիսի ձեռքով։ Արտեմիսը երկինք է բարձրացնում Օրիոնին ու նրա հավատարիմ շներին, որոնք արտահայտվում են Օրիոնի, Մեծ շուն և Փոքր շուն համաստեղությունների տեսքով։

Ասում են` հենց այդ ժամանակներից է Լուսինը նայում երկրին թախծոտ, մելանխոլիկ և մարդկանց աշխարհում համարվում վշտի, մենակության խորհրդանիշ։
Երբևէ նկատե՞լ ես Օրիոնի համաստեղությունը։ Եթե ոչ, ուրեմն հենց հիմա էլ կարող ես վազել պատուհանի մոտ, որովհետև Օրիոնը պարզ տեսանելի է լինում ձմեռային երկնքում։
Փոքրիկ հուշում. Հունաստանում համաստեղությունը նմանեցնում էին հսկայի, Եգիպտոսում` ավազե ժամացույցի կամ թևերը բացած թիթեռնիկի։

Հեղինակ` Նարե Չալյան
Комментарии
Отправить комментарий