![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEgPFlbb4LS148OVdNtswbCN-GjZMSdMYf-IHGyP_hWBD2EjXbXm6QFPd6nWBcOYSrjvp6So7kdu9cDo935x_v4nKUWG97mpzSSiw1yeUvGKg_FYX1xxh0Wq9wwU0LL-yb_16n2IMvEPdF0/s640/Screen+Shot+2019-03-01+at+7.14.30+PM.png)
Գուցե մենք բնակվում ենք տարբեր տներում, սակայն տիեզերքը բոլորիս տունն է: Այս փոստը երկրագնդի` տիեզերքի միակ վայրի մասին է, ուր մարդկային կյանքը հնարավոր է:
Մենք շարունակ փնտրում ենք հարևան Արեգակնային համակարգերի մոլորակներ, սակայն առայժմ Երկիր մոլորակը միակ վայրն է, ուր մարդկությունը կարող է ապրել: Մենք բոլորս մեր ծննդյան առաջին իսկ օրվանից ապրում ենք Երկիր մոլորակի վրա, սակայն ի՞նչ գիտենք մենք նրա մասին: Մենք այնքան խորն ենք մխրճված ամենօրյա թոհուբոհի մեջ, որ մոռանում ենք մեր Երկիր մոլորակն ըստ արժանվույնս գնահատելու համար ժամանակ ծախսել:
Երկիր մոլորակ. Ի՞նչ կա այս անվան տակ:
Փորձեմ պատասախանել այս հարցին: Եթե հետաքրքրեց, ապա շարունակեք կարդալը:
Մերկուրի, Սատուրն, Նեպտուն: Ուշադրություն դարձրեք, որ Ծիր Կաթինի բոլոր մոլորակները հունական և հռոմեական դիցաբանության աստվածների և աստվածուհիների պատվին են անվանվել: «Երկիր» բառը հին սաքսոնական և գերմանական ծագումնաբանություն ունի: Նրա հիմքում ընկած է հնդեվրոպական «er» արմատը, որից էլ առաջացել է անգլերեն «earth» բառը: Ոչ ոք ստույգ չգիտի, թե ով է հնարել այս անունը: Դժվար էլ ինչ-որ մեկն իմանա մոտ ապագայում:
Երկիրը կենդանի՞ է:
Միգուցե արտասովոր թվա սա, բայց փորձեմ պատասխանել երկրի կենդանի լինելու, կամ ոչ կենդանի լինելու մասին:
Երկիրը սոսկ մի վայր չէ, ուր կենդանի օրգանիզմները կարող են ապրել և բարգավաճել. այն ինքնին մի վիթխարի կենդանի օրգանիզմ է: Ըստ Գայայի հիպոթեզի` Երկիրն օրգանական համակարգ է, որն ունի ինքնավերահսկիչ կարողություն, որի շնորհիվ այնտեղ պահպանվում է կյանքը:
Հետազոտությունները ցույց են տալիս, որ իրոք կա մի համակարգ, որը թույլ է տալիս կապակցել բիոլոգիական և ֆիզիկական գործընթացները: Գիտության զարգացման հետ զուգահեռ շուտով հնարավոր կլինի պարզել` արդյո՞ք երկիրը դյուրազգաց և ինքնավերահսկվող օրգանիզմ է:
Երկիրը սոսկ մի վայր չէ, ուր կենդանի օրգանիզմները կարող են ապրել և բարգավաճել. այն ինքնին մի վիթխարի կենդանի օրգանիզմ է:
Նշան Սարգսյան
😍😍
ОтветитьУдалить