Առաջին քայլերը Լուսնի վրա




Կուզեի՞ր լինել Լուսնի վրա:

Զարմանալի է,բայց լուսնի վրա եղել են միայն ամերիկացի տիեզերագնացներ։ Իսկ ձեր կարծիքով ինչու՞: Բայց դժվար կլիներ ամեն օր գնալ լուսին և ուսումնասիրել այն:Իսկ որտեղի՞ց մարդկանց այսքան ինֆորմացիա լուսնի մասին:Լուսնի մասին շատ բաներ են պատմել Երկրից կառավարվող լուսնագնացները:

Իսկ հիմա մի փոքր խոսենք մարդկանց առաջին քայլերի մասին լուսնի վրայով։


Գիտե՞ք թե երբ է եղել առաջին թռիչքը դեպի լուսին:

Առաջին անգամ ՝1869 թ․ ամերիկյան «Ապոլլոն-11» տիեզերանավով Արմսթրոնգն ու Ալդրինն իջել են Լուսին: Նրանք Լուսնի վրա տեղադրել են ԱՄՆ-ի դրոշը, լուսանկարահանումներ են կատարել եւ հավաքել են Լուսնի բնահողի նմուշները:

Լուսնի վրա է մնացել նաև վայրէջքի սարքավորումը,որի վրա գրված էր․ «Այստեղ առաջին անգամ Երկիր մոլորակի բնակիչները ոտք են դրել Լուսնի վրա:Նոր դարաշրջանի 1969 թվականի հուլիս:Մենք մարդկության անունից խաղաղությամբ ենք եկել»:

Արմսթրոնգն ասում էր.«Սա փոքրիկ քայլ է մարդու համար և հսկայական ցատկ` մարդկության համար»:

1969 թվականի հուլիսի 24-ին «Ապոլլոն-11» աստղանավը բարեհաջող վերադարձել է Երկիր:


Արմսթրոնգից հետո 12 աստղագնացներ են եղել Լուսնի վրա:

Օրինակ Ալան Շեփարդը և Էդգար Միտչելլը ճամփորդեցին դեպի մոտակա Կոուն խառնարանը:
Չալզ Դյուկը և Ջոն Յանգը այցելել են Սթոուն և Սմոքի լեռները, նաև Հյուսիսային ճառագայթ խառնարանը: Վերջին անգամ Լուսին ոտք են դրել Յուջին Սերնաը և Հարիսոն Շմիթը: Նրանք Երկիր բերեցին ամենաշատ քանակով բնահողը և Լուսնի վրա մնացին ամենաերկարը պատմության մեջ`22 ժ 38 ր:

Հեղինակ`Բրսոան Տաթևիկ

Комментарии